ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երրորդ հանրապետությունը սպառել է իրեն

Երրորդ հանրապետությունը  սպառել է իրեն
27.02.2015 | 00:39

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ փետրվարի 26-ին «Իրատես de facto» ակումբում ներկայացրեց ներքաղաքական իրավիճակի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իր տեսակետները: ԲՀԿ-իշխանություն հարաբերությունները նա որակեց օլիգարխիկ երկու բևեռների բախում՝ ռեսուրսների վերաբաշխման նպատակով: «Իշխանության քայլերով ապացուցվեց, որ քաղաքական դաշտը մոնոպալացված է, գտնվում է ՀՀԿ-ի ազդեցության տակ, և արտահերթ, թե հերթական ընտրություններում ևս մի քանի խամաճիկ կառույցներ, որ այսօր ԱԺ-ում են 5-7 մանդատներով, իրենց տեղը կունենան՝ աշխարհին ասելու համար, որ մեզ մոտ ժողովրդավարություն է, իսկ հիմնական փաթեթը կլինի ՀՀԿ-ինը՝ ապահովելով հանցավոր վարչակարգի վերարտադրման գործընթացը: Բախումների ընթացքում հստակ երևաց երկու կողմերի բարոյական դեմքը: Երկրի առաջին աթոռը զբաղեցնել չի նշանակում փողոցային զրույցների մակարդակով ելույթներ ունենալ: Անգամ հանցագործին ոչ ոք իրավունք չունի հանցագործ ասելու, երբ դատարանի որոշում չկա»,- ասաց պարոն Մարգարյանը: Նա չի համարում, որ դաշտը փակված է և անելիք չկա: «Հայաստան. Ժողովրդական նախաձեռնություն» կազմակերպությունը տեսնում է իր անելիքները և գործում է: Գառնիկ Մարգարյանի գնահատականով՝ ԲՀԿ քաղաքական միավորը չի գոյատևի, Գագիկ Ծառուկյանն այլևս չի կարող քաղաքական գործիչ լինել՝ կորցնելով իր հետևից գնացող զանգվածը, որը խորապես հիասթափված է: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահը ապրիլի 24-ը և մայիսի 9-ը միասին է դիտարկում: Ապրիլի 24-ը նա համարում է հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը, որ իրականացրեց Սալոնիկի մասոնական օթյակը և որին մասնակից էին մի շարք եվրոպական երկրներ, որոնք այսօր էլ շարունակում են միջամտել մեր ներքին խնդիրներին: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները գնահատելով՝ պարոն Մարգարյանը եզրակացրեց, որ երրորդ հանրապետություն կոչվածն իրեն սպառել է, նոր մարդիկ են պետք՝ նոր որակով: Նա կարծում է, որ Սահմանադրությունը կապ չունի մեր երկրի և ժողովրդի հետ, ու խոչընդոտներից մեկն է, որ ՄԱԿ-ի անդամ շատ երկրներ չեն փորձում ճանաչել Ցեղասպանությունը: «Մենք ինչո՞ւ ենք մոռացության տվել Հայրենական պատերազմում զոհված մեր 330000 ազգակիցներին, որևէ ազգ այդքան կորուստներ ու պատերազմի այդքան հերոսներ չի տվել, բայց մենք մոռացել ենք, որովհետև դա Արևմուտքի թելադրանքն է»,- համոզված է Գառնիկ Մարգարյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 25347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ